17 ապրիլի 2012 - 21:25 AMT
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Եմենում չեզոքացրել է «Ալ-Քաիդայի» հինգ գրոհայինների

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Եմենի հարավ-արևելքում չեզոքացրել է «Ալ-Քաիդայի» հինգ գրոհայինների: Այս մասին հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Ըստ նրա, ծայրահեղականների դիրքերին հարված է հասցվել ապրիլի 16-ի երեկոյան:

Պաշտոնապես ԱՄՆ Եմենում չի կիրառում իր ԱԹՍ-ը, այլ օգնում է այդ երկրին «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում` ցուցաբերելով նյութական-տեխնոլոգիական աջակցություն և ուսուցանելով Եմենի անվտանգության ուժերի աշխատակիցներին: Սակայն, համաձայն ունեցած տվյալների, ամերիկացիները Եմենի տարածքում իրականացնում են նաև ռազմական գործողություններ: