18 ապրիլի 2012 - 10:04 AMT
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հետաքրքիր բաժակաճառը

«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել: Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն:

«Գուցե որոշները` քիչ, Սյունիքի մարզպետը` մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ` նկատի ունեմ հայրենասեր նաև:

Եթե հիմա ասենք` Սուրիկ, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի»,-հայտարարել է Սարգսյանը: «Ժողովուրդի» տեղեկություններով` այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի: