18 ապրիլի 2012 - 10:28 AMT
«Հայկական ժամանակ». ՀՀ ՊՆ-ն ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը: Այսպիսի որոշման նախագծով ՀՀ ՊՆ-ն հանդես կգա կառավարության առաջիկա նիստում: «Հայկական ժամանակն» ուշագրավ է համարում այն, որ ռազմարդյունաբերական այս ձեռնարկության 80 տոկոսի սեփականատերը նունը ՊՆ-ն է: «Թե ինչու է ՊՆ-ն ցանկանում դառնալ այս ձեռնարկության 100 տոկոսսի սեփականատերը, ճիշտն ասած` այնքան էլ հասկանալի չէ, քանի որ գործնականում Հայաստանում որևէ ձեռնարկության բաժնետամսերի սեփկանատերը որևէ կերպ չի կարող միջամտել տվյալ ձեռնարկության գործունեությանը: Նշված 20 տոկոսի սեփականատերը ներկայումս Զավեն Թումանյան անուն-ազգանունով անձնավորությունն է, և նրա փայամասը ՊՆ-ն գնելու է 200 հազար դոլարով: Այդ գումարը կառավարությունը հատկացնելու է ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներից»,- գրում է թերթը: