18 ապրիլի 2012 - 10:40 AMT
«Ժամանակ». Մոսկվայում հայ ձեռնարկատեր են սպանել

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում հայ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին սպանված են գտել իր շենքի մուտքի մոտ: ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են, որ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերել են հարևանները՝ ապրիլի 17-ի առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, վերելակի մոտ: «Ժամանակը» գրում է, որ Հովհաննիսյանը մահացել է կրծքավանդակին հասցված երկու հրազենային վերքից: Ըստ քննիչերի՝ հանցագործն օգտագործել է խլացուցիչով ատրճանակ: Հովհաննիսյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ սպանություն հոդվածով, որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում, և զենքի անօրինական շրջանառության հոդվածով: