18 ապրիլի 2012 - 11:56 AMT
Գերմանիայի բարոյականության հարցերի կոմիտեի կազմում առաջին անգամ մահմեդական է ընդգրկվել

Գերմանիայի բարոյականության հարցերի կոմիտեի կազմում առաջին անգամ մահմեդական է ընդգրկվել: Իլհան Իլքիլիչը Գոտտենբերգի անվան համալսարանի պատմության և փիլիսոփայության դասախոս է:

Անդամակցելով կոմիտեին թուրք պրոֆեսորը կարող է դառնալ Գերմանիայի մահմեդական համայնքի մունետիկը:

Գոհունակություն հայտնելով այդ իրադարձություն վերաբերյալ, նա ասել է. «Այսուհետ Գերմանիայի մահմեդականները ներկայացված կլինեն կոմիտեում: Ես կաշխատեմ գերմանական հանրությանը պատմել իսլամի սուրբ սկզբունքների և մահմեդականների բարի նպատակների մասին», հայտնում է ԻՐԻԲ-ը: