Այսօր` ապրիլի 18-ի երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և հայ պատմամշակութային ժառանգության գլուխգործոցը համարվող «Զվարթնոց» արգելոցում, տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը և տաճարի գիշերային լուսավորության շնորհանդեսը:
Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, ի տարբերություն Գառնու հեթանոսական տաճարի, Զվարթնոցը լուսավորվելու է միայն սպիտակ լույսերով: Բացի դրանից այս տարի լրանում է տաճարի օծման 1360-ամյակը:
Գառնու հեթանոսական տաճարը լուսավորվել է 2009 թ-ին, գույնզգույն լույսերով: