Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում քառորդ եզրափակիչ մտած Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) հանդիպել է շոտլանդացի Ջոշ Թեյլորի հետ:
Ինչպես Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանն ասել է, որ բոլոր երեք ռաունդներում հայ բռնցքամարտիկը հետապնդել է մրցակցին, սակայն կողային մրցավարներն առավելություն են տվել շոտլանդացուն:
Արդյունքում, հայ բռնցքամարտիկը դուրս է մնացել հետագա պայքարից:
«Պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հիմա գտնվում են գլխավոր մրցավարի մոտ և բողոքարկում են նրա որոշումը»,- ասել է Ալեքսանայնը:
Այսօր ելույթ կունենան նաև 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը և 64 կգ քաշային Արա Պուլուզյանը: