Ապրիլի 20-ին Ցյուրիխում տեղի կունենա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի ճեպազրույցը (Ռուսաստան), շախմատիստները հանդիպումներ կունենան ապրիլի 21-28-ը: Ապրիլի 20-ին ծրագրված է նաև շախմատիստների միջև մարզումային հանդիպում:
Կրամնիկն ու Արոնյանը կհանգստանան ապրիլի 23-ին և 26-ին, հանդիպումները նշանակված են ապրիլի 21, 22, 24, 25, 27 և 28-ին:
Արոնյանն ու Կրամնիկը կխաղան վեց պարտիա ժամանակի դասական վերահսկողությամբ, որը կիրառվելու է հավակնորդների առաջնությունում:
Ավելի վաղ Արոնյանը հայտնել է, որ այդ մրցաշարին լուրջ է վերաբերվում, ինչպես ցանկացած այլ հանդիպման. «Կփորձեմ պատրաստ լինել: Հուսով եմ` նաև լավ կխաղամ»: