18 ապրիլի 2012 - 18:46 AMT
ՄԻ պաշտպանն ՀԱԿ-ին առաջարկել է իր աջակցությունը նախընտրական շրջանում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից` hանդիպման ընթացքում պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում:

Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները: