18 ապրիլի 2012 - 20:20 AMT
Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղ շուրջ բանակցությունների հիմնական խնդիրը Բաքվի հրաժարվելն է պայմանավորվածությունները կատարելուց

Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչությունում կայացել է «Պատմական զուգահեռներ» ռուս-հայկական ակումբի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Ռուս դիվանագտենրի ասոցիացիայի նախագահի տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նա ներկայացրել է ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը ՄԽ համանախագահի անունից, բանակցային գործընթացի պատմությունը և կողմերի պահվածքը հակամարտության ակտիվ փուլի ժամանակ: Իր ելույթում Կազիմիրովը նշել է, որ հաճախ բանակցությունների հիմնական խնդիրը դարձել է նախօրոք համաձայնեցված պայմանավորվածություններից ադրբեջանցիների հրաժարվելը: