18 ապրիլի 2012 - 20:32 AMT
Թուրքական իշխանությունները գերմանական նավի վրա որոնում են իրանական զենք Սիրիայի համար

Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել գերմանական Atlantic Cruiser նավի զննությանը, որը պահվել է Իսկենդերոն քաղաքի նավահանգստում և կասկածվում է սիրիական զորքերի համար սպառազինություն տեղափոխելու մեջ, ապրիլի18-ին հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ թուրքական իշխանությունները տեղեկատվություն են ստացել, որ Atlantic Cruiser նավը զենք և զինամթերք է տեղափոխում Իրանից, որոնք նախատեսված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի համար:

Սակայն Bockstiegel նավատեր ընկերությունը հայտարարել է, որ նա ոչ մի տվյալներ չունի, որոնք նշում են, որ Atlantic Cruiser նավը զենք է տեղափոխում Սիրիա: