18 ապրիլի 2012 - 21:37 AMT
«Ուրուգվայի հայ երիտասարդությունը» ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ կանցկացնի

«Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը, որը միավորում է երկրի զանազան հայկական կազմակերպություններին, ապրիլի 27-ին երթ կանցկացնի` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Ինչպես հաղորդել են կազմակերպությունից, երթը կմեկնարկի Ուրուգվայի համալսարանից և կընթանա մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան:

«Ուրուգվայի հայ երիտասարդությունը» բոլորին կոչ է անում միանալ երթին հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության և ժխտման ու անպատժելիության դեմ, հանուն ըմբռնման, որ հայ ժողովրդի պայքարն աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է, քանի որ անպտաժելիությունը հրեշավոր հանցագործություններ է ծնում: