28 ապրիլի 2004 - 23:56 AMT
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընտրվել է Միջխորհրդարանական միության (ՄՄ) Կանանց հարցերի համակարգման խորհրդի անդամ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, Հ.Հակոբյանը Խորհրդի կազմում է ընտրվել ապրիլի 18-23-ը Մեքսիկայում կայացած ՄՄ 110-րդ համաժողովում, որտեղ նա գլխավորում էր հայկական պատվիրակությունը: Հրանուշ Հակոբյանը նշանակվել է նաեւ ՄՄ հաջորդ Համաժողովի զեկուցողը: