19 ապրիլի 2012 - 10:54 AMT
Ապրիլի 29-ը, 30-ը և մայիսի 1-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր

Այս տարվա ապրիլի 28-ը կհայտարարվի աշխատանքային օր, իսկ ապրիլի 30-ը՝ ոչ աշխատանքային: Այդպիսով, ապրիլի 29-ը, 30-ը և մայիսի 1-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր: Այս մասին որոշումը կառավարությունը կկայացնի այսօրվա նիստում: