19 ապրիլի 2012 - 13:29 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենաթանկ ակումբն է

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ակումբների իր ավանդական վարկանիշը: 2011-ի արդյունքներով, ինչպես և նախորդ տարի, առաջին հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի արժեքը գնահատվում է 2.2 մլրդ դոլար:

Մադրիդի «Ռեալը», որի ակտիվները գնահատվում են 1.87 մլրդ, այս ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Բարսելոնան», որն արժե 1.3 մլրդ, 3-րդում է:

Աշխարհի ամենաթանկ ակումբների տասնյակում են հայտնվել նաև «Արսենալը», «Բավարիան», «Միլանը», «Չելսին», «Լիվերպուլը», «Յուվենտուսը» և «Շալկեն»: