29 ապրիլի 2004 - 20:19 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Հարավային Կովկասի երկրների գծով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլը մոտ օրերս կժամանի Երեւան: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, ապրիլի 30-ին նախատեսվում է Բ.Ֆոլլի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Աղբյուրի համաձայն, ներկայումս ճշտվում է բրիտանացի դիվանագետի այցի ծրագիրը: