29 ապրիլի 2004 - 21:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ
Հայաստանում արձանագրվել է սիբիրախտով մարդու վարակման դեպք: Ինչպես հաղորդել են ՀՀ առողջապահության նախարարությունում, Հայաստանի Շիրակի մարզի Այգաբաց գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանը վարակվել է խոշոր եղջերավոր անասունից: Ներկայումս Հ.Խաչատրյանը գտնվում է մարզկենտրոնի հիվանդանոցում եւ նրա վիճակը գնահատվում է որպես բավարար: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Շիրակի մարզում անվորակ պատվաստանյութի պատճառով գրանցվել էին խոշոր եղեջերավոր անասունի սիբիրախտով հիվանդանալու տասնայկ դեպքեր: