19 ապրիլի 2012 - 19:43 AMT
Հրապարակվել է Կաննի 65-րդ կինոփառատոնի ամբողջական ծրագիրը

Հրապարակվել է Կաննի 65-րդ կինոփառատոնի ամբողջական ծրագիրը: Հիմնական մրցույթի ծրագրի մեջ մտել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Դևիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիսը», Միխայել Հանեկեի «Սերը» և Քեն Լուոչի «Հրեշտակների բաժինը» և մեկ ռուսական ֆիլմ՝ «Մառախուղի մեջ» դրաման՝ ներկայացված Սերգեյ Լոզնիցայի կողմից:

Կաննում 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012-ի մայիսի 16-27-ը: Բացման ֆիլմը կդառնա Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը»: Միջոցառումը կփակվի Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմի ցուցադրությամբ: