19 ապրիլի 2012 - 20:36 AMT
Աֆղանստանի նախագահը կոչ է արել «արագացնել» արտասահմանյան զորքերը դուրս բերելու գործընթացը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային կոչ է արել «արագացնել» կոալիցիոն զորքերի լիազորությունների հանձնման գործընթացն անվտանգության տեղի ուժերին, հաղորդում է Agence France-Presse-ը: Քարզայի պահանջը կապված է վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ, երբ The Los Angeles Times թերթը հրապարակել է ամերիկյան զինծառայողների լուսանկարները «Թալիբանի» գրոհայինների մարմինների հետ: «Նման ցավալի փորձություններին վերջ տալու միակ միջոցն այն է, որպեսզի հնարավորինս արագ լիազորությունները հանձնվեն աֆղանական կառույցներին»,- հայտարարել է նախագահը: