20 ապրիլի 2012 - 09:25 AMT
«Ժողովուրդ». Ասկերանում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

«Ժողովուրդի» տեղեկություններով` երեկ առավոտյան, Ասկերանի զորամասի զինվոր 20-ամյա Արամ Բարսեղյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաստատել են տեղեկությունը` ասելով, որ զինվորն արդեն իրեն լավ է զգում: Արամը մայիսի վերջերին պետք է զորացրվի: