20 ապրիլի 2012 - 09:46 AMT
«Երկիր». ԵՊԼՀ շենքը ցանկանում են հյուրանոց դարձնել

«Երկիր»-ը տեղեկացրել էր, որ, ըստ որոշ խոսակցությունների, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը:

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թեև հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին թերթը նոր բացահայտումներ է արել: Ըստ այդմ՝ համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել: