20 ապրիլի 2012 - 10:40 AMT
Սիրայի խորհրդարանը վավերացել է երկրում ՄԱԿ-ի դիտորդների գործունեության մասին համաձայնագիրը

Սիրիայի խորհրդարանը Սիրայի խորհրդարանը վավերացել է երկրում ՄԱԿ-ի դիտորդների գործունեության մասին համաձայնագիրը, հաղորդում է Associated Press-ը: Այն դիտորդներին հնարավորություն է տալիս ծառայողական ճանապարհորդություններ իրականացնել ցանկացած ժամանակ և երկրի ցանկացած կետ:

Դիտորդներն իրավունք ունեն իրականացնելու ֆոտո և վիդեոնկարահանումներ` հրադադարի ռեժիմի պահպանման փաստերը արձանագրելու համար:

Սկսած ապրիլի 15-ից Սիրիա են ժամանում ՄԱԿ-ի միջազգային դիտորդներ, որոնց ընդհանուր թիվը 250 է: