Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի գավաթի 5 տուրերից հետո Վլադիմիր Հակոբյանը հավաքել է 4.5 միավոր և բարձրացել 2-րդ հորիզոնական: 5-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով հաղթել է հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին: Մրցաշարի առաջատարը` Նի Հուան (Չինաստան), ևս ունի 4.5 միավոր: Հայ գրոսմայստերը նրան զիջում է միայն լրավուցիչ արդյունքներով:
5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Սաչդև Թանիային (Իրան), Ավետիք Գրիգորյանը` Հասան Իբրահիմ Լաբիբին (Եգիպտոս): Գևորգ Հարությունյանը ուժեղ է գտնվել Ալի Աբեդիից (Իրան), Վահե Բաղդասարյանը` Իկրոմ Իլհոմզոդայից (Տաջիկստան):
Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Բալկանի (Ռուսաստան) հետ և 4 միավորով հայտնվել է 4-րդ հորիզոնականում: Վիանի Անտոնիոյի (Հնդկաստան) դեմ իր պարտիան ոչ ոքի է ավարտել նաև Կարեն Գրիգորյանը: