20 ապրիլի 2012 - 12:27 AMT
Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2012թ. առաջին եռամսյակում աճել է մեծ տեմպերով

«Ամերիաբանկը»շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները Հայաստանի ֆինանսական շուկայում:

Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I եռամսյակի արդյունքներով գերազանցում է 2011թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 3 անգամ, իսկ ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների քանակը` 63,7%-ով:

Մեծ տեմպերով է աճում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը: Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19 անգամ:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական ընկերությունների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և իր հաճախորդների համար մշակել ու ներդրել է անհատական սխեմաներ` հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները:

«Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական, անյպես էլ միջազգային ասպարեզում»,-հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: