30 ապրիլի 2004 - 22:54 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Մայիսի 12-13-ին Սթրասբուրգում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ինչպես այսօր Երեւանում լրագրողներին է տեղեկացրել Վ.Օսկանյանը, հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նա չի բացառել, որ ԱԳՆ ղեկավարները Ստրասբուրգ կժամանեն երկու երկրների նախագահների «հստակ հանձնարարականներով»: