20 ապրիլի 2012 - 13:55 AMT
Անդրեյ Կլյուև. Ուկրաինան և Լեհաստանը կապահովեն EURO-2012-ի բոլոր հյուրերի անվտանգությունը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին:

«Ներկայումս մենք ձգտում ենք հայտնաբերել և չեզոքացնել ֆուտբոլային առաջնության անվտանգ և հարմարավետ անցկացումն ապահովելու կոչված նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համակարգման բոլոր «թույլ կողմերը»,-ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը:

Մշտապես իրականացվում են բոլոր ծառայությունների ներկայացուցիչների մարզումներ: Մինչև ապրիլի վերջ ծրագրվում է անցկացնել հիմնական մարզումները: Ծրագրվում է մոդելավորել բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակները:

«Ես համոզված եմ, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, փրկարարական և բուժանձնակազմերը կապահովեն EURO-2012 բոլոր հյուրերի անվտանգությունն ու հարմարավետությունը:

Համոզված եմ, որ հունիսին Ուկրաինայում և Լեհաստանում իսկական ֆուտբոլային տոն կլինի»,-ասել է նա: