20 ապրիլի 2012 - 15:01 AMT
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական ալյանսի անդամ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտի՝ World global alliance of theatre schools-ի, անդամ: Մամլո ասուլիսի ժամանակ բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ այն ունի նաև միջազգային երիտասարդական փառատոն, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, աշխարհի որևէ երկրի մայրաքաղաքում: Այս տարի այն անցկացվելու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, և ինստիտուտն անպայման իր մասնակցությունն է ունենալու դրան:

Մազմանյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայնություն են տվել, որ այդ փառատոնը 2014 թ-ին անցկացվի Հայաստանում: