20 ապրիլի 2012 - 15:03 AMT
4-րդ ընտրատարածքում առաջադրված Ալեքսան Մինասյանի համար քարոզարշավը կսկսվի ապրիլի 25-ին

4-րդ ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով առաջադրված անկուսակցական Ալեքսան Մինասյանն իր քարոզարշավը սկսելու է ապրիլի 25-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը թեկնածուն:

«Հիմնականում քարոզարշավն անցկացնելու ենք սկավառակների, մեր թերթի միջոցով, ինչպես նաև նախատեսում ենք 2 րոպեանոց հեռուստատեսային ելույթներ, որոնք կցուցադրվեն մի քանի ալիքներով»,- ասաց նա՝ նշելով, որ իր հիմնական նպատակը խորհրդարանում լինելու է տեղական խնդիրներին լուծում տալը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահելու բանակի ու երիտասարդության խնդիրները:

Ընտրախախտումների մասին խոսելով՝ նա նշեց, որ որպես զինվոր պատրաստ է կանգնել ցանկացած խախտում կատարողի դեմ: Ալեքսան Մինասյանը ակտիվ մասնակցում է միասնական շտաբի աշխատանքներին ու հուսով է, որ այս ընտրությունները մեզ կմոտեցնեն ճշմարտությանը: