1 մայիսի 2004 - 19:41 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Մոտ օրերս Ադրբեջանը ռազմական ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Նիկոլայ Ռյաբովի հետ հանդիպմանը: Աբիեւը նշել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների «ավանդական լավ հարաբերությունները»: Նա ընդգծել է նաեւ Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի, «մեծ հնարավորությունները» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ադրբեջանը շատ բան է սպասում Ռուսաստանից այդ հարցում»,- ասել է նախարարը: