1 մայիսի 2004 - 20:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր հանդիսավոր կերպով նշել է Աշխատավորության միջազգային օրը: Կեսօրին կոմունիստների սակավաթիվ կողմնակիցները խորհրդային դրոշներով եւ պաստառներով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով, որոնք նախկինում կրել են կոմունստական առաջնորդների անունները: Երթի ավարտին նրանք հանրահավաք են անցկացրել հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում: