20 ապրիլի 2012 - 17:00 AMT
Էրդողանի ինչի՞ն է պետք «Թուրքերն ու հայերը» գիրքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է Trump Towers առևտրի կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է Dogan գործակալությունը, արարողությունից հետո Էրդողանը շարժվել է գրախանութ, որպեսզի մի քանի գիրք գնի: Այդ գրքերի թվում էր նաև թուրք լրագրող Թահա Աքյոլի «Թուրքերն ու հայերը» հրատարակությունը, հաղորդում է Nouvelles d’Armenie-ն: