20 ապրիլի 2012 - 18:31 AMT
Իրավապաշտպանները դեմ են Հաղթանակի օրը «ստալինոբուսների» հայտնվելուն հետխորհրդային երկրներում

Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ նախկին ԽՍՀՄ մեծ քաղաքներում Իոսիֆ Ստալինի պատկերով ավտոբուսների գործարկման գաղափարի սուր քննադատությամբ, գրում է Korrespondent.net-ը:

«Այսօր Ստալինի կերպարի քարոզչությունը խայտառակություն է երկրի համար, վկայություն, որ այդ երկիրը ոչինչ չի հիշում: Սա Ռուսաստանի վարկաբեկում է: Դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանը վտարանդի դարձնել»,- Ինտերֆաքսին ասել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արսենի Ռոգինսկին:

«Հաղթանակի ավտոբուս» նախագծի հեղինակ Վիկտոր Լոգինովն իր բլոգում հաղորդել է, որ «ստալինոբուսները» կգործարկվեն Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի և ԱՊՀ 40 քաղաքներում: Միաժամանակ, նա նշել է, որ նախագծի իրագործման համար չի բավականացնում շուրջ 150 000 ռուբլի: