20 ապրիլի 2012 - 19:00 AMT
Հայաստանում 2012թ. մարտին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,1 տոկոսով` կազմելով 116 099 դրամ

Հայաստանում 2012 թվականի մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 4,1 տոկոսով` կազմելով 116 099 դրամ: Միաժամանակ 2012թ. հունվար-մարտ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5 տոկոս` մինչև 113 703 դրամ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. մարտին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 3,9 տոկոսով` կազմելով 97 378 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 0,7 տոկոս:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 4,5 տոկոս` հասնելով 144 935 դրամի: Ընդ որում 2012թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 5,7 տոկոս աճ: