20 ապրիլի 2012 - 18:29 AMT
ՀԱԿ-ը չի կարողանում սկսել հանրահավաքը

Այսօր` ժամը 18:00-ին Ազատության հրապարակում նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը դեռ չի սկսվել: Կուսակցության հանրահավաքին եկած մոտ 300 մարդ չի կարողանում արգելապատնեշներից այն կողմ անցնել, քանի որ ապրիլի 22-ին կայանալիք Անդրեա Բոչելիի համերգի համար այնտեղ բեմ է կառուցվում:

Արդեն եկել է նաև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Լեւոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը քննարկում են, թե որտեղ կարելի է անցկացնել հանրահավաքը: