20 ապրիլի 2012 - 19:59 AMT
Սեպտեմբերին Հայոց ցեղասպանության ինստիտուտը կանցկացնի միջազգային համաժողով՝ նվիրված Սմիրնայում կոտորածի 90-ամյակին

2012-ի սեպտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային համաժողով և հազվագյուտ լուսանկարների և ֆիլմերի միջազգային ցուցահանդես՝ նվիրված Սմիրնայում կոտորածի և հրդեհի 90-ամյակին, ասվում է թանգարանի հաղորդագրությունում:

Սմիրնան եղել է Փոքր Ասիայի գլխավոր գործնական և մշակութային կենտրոններից մեկը, որտեղ հայերը բնակվել են հին ժամանակներից: Քաղաքը մշակույթի զարգացման մակարդակի համար կոչվել է «Արևելքի փոքր Փարիզ»: Այնտեղ ապրել է շուրջ 30 000 հհայ:

1922-ի սեպտեմբերին քեմալիստները հարձակվել են քաղաքի վրա, հրկիզել այն, ոչնչացրել քրիստոնեական բնակչության մի մասին, մնացածին վտարել քաղաքից: