20 ապրիլի 2012 - 20:10 AMT
ԿԸՀ-ն սահմանեց 2012թ. տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և 2012 թվականի սեպտեմբերի 16-ը:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ:

2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը N86-Ա որոշմամբ 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել 2012թ. փետրվարի 12-ը և 2012թ. հուլիսի 8-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ, հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը: