Ռուսական կողմը հանդես է գալիս նոր պատժամիջոցների դեմ, որոնք Եվրամիությունը ծրագրում է Սիրիայի հանդեպ կիրառել երկուշաբթի օրը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով` Ռուսաստանը միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի է համարում Դամասկոսի հանդեպ միակողմանի պատժամիջոցների ընդունումը Եվրամիության կողմից:
Լուկաշևիչը նշել է, որ միջազգային պատժամիջոցների ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտոնությունն է: