Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող ՀԱԿ հանրահավաքին ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը խոսել է օտարերկրյա վարկերի մասին` ասելով, որ “դրանց մեծ մասը բաժանում են օլիգարխներին, ոչ թե հոգում հասարակ քաղաքացու հոգսերը”. «Ամեն տարի հայտարարում են, թե աշխատեղեր են ավելացրել, բայց արդյունքում մեր երկրում ոչ մեկն աշխատանք չունի»:
«Երկուշաբթի օրվանից գրանցելու ենք այն բոլոր քաղաքացիների անուն-ազգանունները, որոնք տուժել են իշխանությունների տնտեսական հանցագործություններից»,- իր ելույթում նշել է նախկին վարչապետը:
Նա ասել է, որ մայիսի 6-ը վերջնական է, իրենք գնալու են մինչեւ վերջ. « Non stop գնում ենք մինչեւ իշխանափոխություն»: