20 ապրիլի 2012 - 21:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյանն երկխոսությունը համարում է Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը

ՀԱԿ-ի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` խոսելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի(ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ) մասին` նշեց, որ մարդիկ կան, որոնք լծվել են այդ շտաբը վիժեցնելուն: Դա, ըստ նրա, արվում է Սերժ Սարգսյանին պահելու համար:

«Երկխոսությունը համարում եմ Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը: Դրա շնորհիվ է, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, մեզ հաջողվեց ետ բերել Ազատության հրապարակը, մարտի 1-ի բացահայտման գործը»,-ասել է ՀԱԿ առաջնորդը. «Աշխարհի ցանկացած ընդդիմություն կնախանձեր Հայ ազգային կոնգրեսին, որը կարողացավ այսպիսի նվաճումներ արձանագրել»:

ՖՈՏՈՇԱՐՔ