21 ապրիլի 2012 - 11:13 AMT
«Ժողովուրդ». Հայտնի է դարձել, թե ով է ծեծել պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանին

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկածու Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա ապրիլի 16-ին ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է նախաքննության: Պարզվել է, որ Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը՝ համատիրության նախագահը: Նախաքննությունը շարունակվում է: