21 ապրիլի 2012 - 11:51 AMT
«168 ժամ». Իշխանություններին ուղղված Վ.Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է, ասում է Ծառուկյանը

Ինչպես գրում է «168 ժամ» թերթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եղեգնաձորում: Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնք, որպես կանոն, անմիջապես հերքվում են կուսակցության մեկ այլ ներկայացուցչի կողմից, ասել է, որ իշխանություններին ուղղված Վ.Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է: «Մենք հո տուն-տունիկ չենք խաղում: Այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին ու պատկերացումներին համապատասխան ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը»:

Գագիկ Ծառուկյանը նաև հավելել է, որ կան հարցեր, որոնք քննարկվում են կուսակցությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին: «Իսկ դրանից դուրս՝ ամենքը պատասխանում է իր պատկերացմանը համապատասխան»,-ասել է ԲՀԿ նախագահը, գրում է պարբերականը: