21 ապրիլի 2012 - 12:16 AMT
«Երկիր». «Ժառանգությունն» իր ընտրատեղամասային տեղերը տվել է Հանրապետականին

ՀՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը նոր փուլ է մտել, գրում է «Երկիր» թերթը: Ըստ պարբերականի, «Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը զիջել է ՀՀԿ-ին:

Թերթը հիշեցնում է, որ ընտրությունների վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբից «Ժառանգության» դուրս գալը մամուլը կապում է ՀՀԿ-«Ժառանգություն» համագործակցության հետ: KA