21 ապրիլի 2012 - 12:21 AMT
«Երկիր». Չարենցավանում ՀՀԿ-ն գրանցում է բնակիչների անձնագրերի սերիաները

Ինչպես գրում է «Երկիր» օրաթերթը, այս օրերին ՀՀԿ-ականները Չարենցավանում 10 հազար դրամի դիմաց ակտիվորեն գրանցում են քաղաքի բնակիչների անձնագրերի սերիաները: Ոմանց անձնագրերն էլ հանրապետականները «բռնագրավում են»՝ ավելի մեծ գումար տալու պայմանով: Նման կերպ վարվում են այն քաղաքացիների հետ, ովքեր կասկածելի են թվում.ՀԿկ-ականները վախենում են, որ «աֆերիստ» բնակիչները գումարը կվերցնեն ու ձայնը կտան ում ուզում են:

Ըստ օրաթերթի, այս տարբերակը հանրապետականներն ավելի ու ավելի հաճախ են կիրառում, հատկապես՝ այն մարզերում, որտեղ ուժեղ են ԲՀԿ-ի դիրքերը: