21 ապրիլի 2012 - 12:38 AMT
«Հայացք». Ձերբակալվել է ՊԵԿ աշխատակիցը՝ դանակահարության կասկածանքով

«Հայացք» օրաթերթը գրում է, որ երեկ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից 1969թ. ծնված Կարեն Կ.-ին:

Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարի նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985թ. ծնված Մերուժան Դ.-ին:

Ըստ օրաթերթի, պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի հետ և վերջինիս ընկերոջ՝ 1992թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ և դանակով հարվածել Մերուժան Դ.-ին:--