21 ապրիլի 2012 - 13:11 AMT
«Հայկական ժամանակ». Աբովյանում հղի կինը ցած է ընկել վեցերորդ հարկից և տեղում մահացել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ Աբովյան քաղաքում հղի կինը ցած է ընկել վեցերորդ հարկից և տեղում մահացել: Հարազատները ոստիկանությանը պատմել են, որ կինը բնակարանի պատուհանները լվանալու պահին ընկել է պատշգամբից:

Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել հիվանդանոցից՝ մահացած հղի կնոջ դիակի առկայության մասին:

Պարզվել է, որ մահացածը Աբովյանի 24-ամյա բնակչուհի Վարդուհի Պետրոսյանն է: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում, և եթե պարզվի, որ դժբախտ պատահար է, քրեական գործ չի հարուցվի, գրում է թերթը: