21 ապրիլի 2012 - 13:12 AMT
Ադրբեջանցիները հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 2700 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: