21 ապրիլի 2012 - 13:27 AMT
Գերմանական դատարանը պարտավորեցրել է YouTube-ին բարելավել հեղինակային իրավունքների պաշտպանությունը

Համբուրգի դատարանը պարտավորեցրել է YouTube տեսապորտալին ուշադիր հետևել կայքում զետեղվող տեսանյութերի հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Այդպիսով դատական ատյանը բավարարել է հայցը, որով դիմել էր գերմանական հեղինակային իրավունքների պաշտպանության «Գեմա» ընկերությունը, մեղադրելով Google-ի «դուստր» ընկերությանը 12 տեսահոլովակների ցուցադրման իրավուքնների խախտման մեջ:

Դատարանն արգելել է YouTube-ին ցուցադրել դրանցից առնվազն 7-ը: Դատավորները նաև պահանջել են անհրաժեշտ ծրագրային ապահովում զետեղել: Դատարանի որոշումից հետ «Գեմայի» կայքը հարձակման է ենթարկվել: Հավանաբար, ցանցային ակտիվստներն այդ կերպ են վրեժ լուծում կազմակերպությունից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը»: