21 ապրիլի 2012 - 13:57 AMT
ԵԿԲ. Իսպանիան ԵՄ ֆինանսական աջակցություն կարիք չունի

Իսպանիային չի պահանջվի Եվրամիության ֆինանսական աջակցությունը, սակայն նման օժանդակության գործիքները պատրաստ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Վիտոր Կոնստանսիոն, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Այժմ Իսպանիայում ԵԿԲ կամ այլ մարմնի միջամտության կարիք չկա»,-ասել է Կոնստանսիոն Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում:

Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Իսպանիային կտրամադրվի անհրաժեշտ ֆինանսական աջակցություն: