21 ապրիլի 2012 - 13:18 AMT
Հասմիկ Պողոսյան. Կարծրատիպերը խանգարում են Հայաստանում մշակութային ժառանգության արդիականացմանը

Հայաստանում մշակութային ժառանգության արդիականացումը դիմադրության է հանդիպում: Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպած «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային երկօրյա կոնֆերանսի բացման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի կարծիքով մեզ մոտ մշակութային ժառանգությունը պահպանողական հիմքերի վրա է, ինչն իհարկե լավ է, բայց դա նաև տանում է արխայիկ մտածելակերպի: Պողոսյանը գտնում է, որ մեծ աշխատանք պետք է տարվի, որպեսզի վերանան այդ կարծրատիպերը: