21 ապրիլի 2012 - 14:10 AMT
NASA-ն ծրագրավորողների մրցույթ կհայտարարի «տիեզերական լավագույն ծրագրային հավելվածի» համար

NASA գործակալությունը ծրագրավորողների մրցույթ կհայտարարի «տիեզերական լավագույն ծրագրային հավելվածի» համար, ասվում է գործակալության կայքում:

Ողջ աշխարհի ծրագրավորողներին առաջարկվում է լուծել մասնագետների դրված մի շարք խնդիրներ՝ Լուսնի վրա վայրէջքի լավագույն տեղամասերի հայտնաբերում, վթարենրի դեպքում տեղեկատվության փոխանակման բարելավում, տիեզերական կայանում հացի թխման առավել անվտանգ միջոցի հայտնաբերում: NASA-ում գտնում են, որ հաց թխելը կօգնի տիեզերագնացներին հիշել տան մասին, բարձրացնելով նրանց տրամադրությունը:

Մրցույթը կանցնի ապրիլի 21-22-ին: Մասնակցության հայտ արդեն ներկայացրել է շուրջ հազար մարդ՝ այդ թվում Միջազգային տիեզերական կայանում գտնվող ծրագրավորողները: